Սերնդափոխության ժամանակն է. Ազատ դեմոկրատների պատգամավորության թեկնածու
Ազատ դեմոկրատներ կուսակցության կողմից Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հռիփսիմե Բոչոլյանը համոզված է՝ եկել է սերնդափոխության ժամանակը։ Նրա խոսքով, հենց երիտասարդները կարող են նոր շունչ բերել խորհրդարանին։
Իսկ որ հանրության որոշ շրջանակներ Ազատ դեմոկրատներ կուսակցությանն այնքան էլ լավ ծանոթ չեն, հոգ չէ։ Իրենք պատրաստ են բոլորին ծանուցել կուսակցության նախաընտրական ծրագրի դրույթները և պատմել իրենց քաղաքական հայացքների մասին։
«Հանրության շրջանում համատարած հիասթափություն է՝ քաղաքական բոլոր ուժերի նկատմամբ։ Սակայն պետք է անենք ամեն ինչ՝ փոխելու ադ մթնոլորտը։ Եթե չկարողանանք, կնշանակի՝ անելիք չենք ունենա։ Վստահ եմ, որ Ազատ դեմոկրատներ կոսւակցությունը կկարողանա իրականացնել քարոզարշավը և հասնել ցանկալի արդյունքի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հռիփսիմե Բոչոլյանը։
Պատգամավորության թեկնածուն փաստեց, որ իրենց ընտրողները հիմանակոնւմ երիտասարդներ են, որոնք էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքական գործընթացներին։ Նրա համոզմամբ, երիտասարդները կարող ուժ են, հետևաբար խորհրդարանը որքան երիտասարդ լինի, այնքան աշխատանքն առավել արդյունավետ կկազմակերպվի։ «Ազգային ժողովում սերնդափոխությունը կապահովի հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան գնալ արմատական փոփոխությունների»,- ամփոփեց Հռիփսիմե Բոչոլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիտենք՝ ում ձեռքում է ստվերը և թե ինչպես պետք է այն վերահսկենք. Ազատ դեմոկրատների պատգամավորության թեկնածու
- Հանրությունը մեզ իշխանություն ձևավորելու իրավունք է տալու. Ստյոպա Սաֆարյան
- Կարողանալու ենք անել այն, ինչ մյուս քաղաքական ուժերը չեն կարողացել անել տարիներ շարունակ. Անահիտ Բախշյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա