Իվան Դանիլյանց. «Մանչեսթեր կմեկնենք հրաշք արարելու հույսով»
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո, որում արձանագրվել է 1։1 հաշիվ, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Մասնագետը շեշտել է, որ թիմը կձգի հրաշք արարել պատասխան խաղում։
«Մանչեսթեր կմեկնենք հրաշք արարելու հույսով։ Բայց հիմա մենք մրցաշրջանի ոչ թեթև հատվածում ենք. խաղեր ենք անցկացնելու մարտի 12-ին, 16-ին և 19-ին։ Անկախ դրանից, կխաղանք լիարժեք նվիրվածությամբ,-Դանիլյանցի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Շատ շնորհակալ ենք երկրպագուներին։ Այն ամենի մեջ, ինչ հաջողվել է կատարել այս մրցաշրջանում, շատ մեծ է երկրպագուների ու նրանց աջակցության դերը։ Այսօր ողջ հանդիպման ընթացքում զգում էինք նրանց շնչառությունն ու աջակցությունը»։