Մենք չենք փոխվել. և´ ընդդիմություն, և´ իշխանություն եղած ժամանակ. Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Արված գործի նոր սկիզբը» տեսանյութն ու գրառում կատարել, որում մասնավորապես նշված է.
«Սիրելի հայրենակից,
առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:
Համեմատիր´ և կտեսնես` Դաշնակցությունը տարբերվում է մյուսներից. մենք մի անձի կուսակցություն չենք, ունենք մեծ փորձառություն, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դավաճանել, հետևողական ենք, չենք եղել ու չենք կարող ամբոխավար լինել՝ այսօր ասել մի բան, վաղը՝ հակառակը: Մենք չենք փոխվել. և´ ընդդիմություն, և´ իշխանություն եղած ժամանակ Դաշնակցությունը առաջադրել է միևնույն խնդիրները և լուծումներ գտել:
Որքան ուժեղ լինի Դաշնակցությունը, այնքան մեր երկիրը կայուն, արդար, խաղաղ կլինի: Այնքան բարեփոխումներն արագ, արդյունավետ ու անշրջելի կդառնան՝ հասնելով յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու: Այնքան մեր ազգային-պետական հիմնահարցերի դրական լուծումը երաշխավորված կլինի: Այնքան Հայաստանի ինքնիշխանությունն ամուր կլինի:
Վստահե´ք Դաշնակցությանը, ապրիլի 2-ին քվեարկե´ք Դաշնակցության օգտին, և մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հավատացած է, որ ազատ, անվտանգ, զարգացող և համերաշխ հասարակություն ունենալու մեր բոլորի ցանկությունը միանգամայն իրագործելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան