Մառա Բաղդասարյանը դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների
Սոկոլի շրջանի դատարանը փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին դատապարտել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների՝ պարտադիր աշխատանքներից խուսափելու նպատակով բժշկի կեղծ տեղեկանք ներկայացնելու համար,- գրում է «Ռիա նովոստի»-ն։
Մեկ տարում Բաղդասարյանից կգանձվի նրա ասմական եկամուտների 15 տոկոսը։
Աղբյուրը գրում է՝ վճռից պարզ է դառնում, որ Բաաղդասարյանը կեղծ տեղեկանքը ձեռք է բերել մետրոյում: Նրա պաշտպանը հրաժարվել է մեկանաբանել դատավճիռը։
ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նման արարքի համար նախատեսում է մինչև 80 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 480 ժամ պարտադիր աշխատանքներ կամ էլ մինչև երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 հազար ռուբլիով
- Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Բաղդասարյանը կրկին կալանավորվել է
- Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա