«Երբ ընտրություններ չէին՝ ոչ ոք մեզ չմոտեցավ, ընտրությունները սկսվել են՝ մոտենում են»
«Ելք»-ը եկել է ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամից ելք կա։ ՀՀ քաղաքացու հնարավորություն է ընձեռնված ապրիլի 2-ին օգտվելու այդ ելքից՝ ընտրատեղամասեր գնալով և թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով,-Էրեբունի վարչական շրջանում այսօր տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց կողմից առաջարկվող ելքի շուրջ առարկայական պատկերացում կազմելու համար քաղաքացիներին են տրամադրվում նախընտրական ծրագրի բուկլետներ։ «Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրատեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին։ Չհուսահատվեք։ Ելք կա»,- հորդորեց նա փողոցով անցնող քաղաքացիներին։
Պատգամավորոթյան թեկնածու Ալեն Սիմոնյանն անցորդ մի կնոջ՝ ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորի մոր, բացատրեց, որ երկրում փոփոխություններ կատարելու համար նա իր քվեով պետք է լծակներ տա «Ելք»-ին։
Ի պատասխան կինը նկատեց. «Եթե ընտրություններ չէին, ոչ ոք մեզ չմոտեցավ, ընտրությունները սկսվել են, մոտենում են»։
Ալեն Սիմոնյանը նրան խնդրեց «Ելք»-ին քաղաքական այլ ուժերի հետ չշփոթել։
Հարակից հրապարակումներ`
- Ապատիայի մթնոլորտին իր ապիկարությամբ նպաստել է նաև ընդդիմությունը. «Ելք»-ի թեկնածու
- «Ելք»-ը եկել է ցրելու բարոյահոգեբանակն գաղջ մթնոլորտը. դաշինքի անդամ
- Մենք լֆիկների դեմ լֆիկներ, շմայսների դեմ շմայսներ չունենք. «Ելք» դաշինքի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին