Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
Քարոզարշավը Հայաստանի կոմունիստական կուսակցության համար ընթանում է նորմալ հունով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԿԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ քարոզարշավը սկսել են Տավուշի մարզից, եղել ենք Բերդում, Իջևանում, երեկ եղել են Արարատի մարզի Վեդի և Մասիս քաղաքներում, իսկ այսօր իրենց քարոզչական խումբը մեկնում է Արմավիր և Բաղրամյան:
«Տպավորությունն այնպիսին է, որ ժողովորդն այս ընտրություններից սպասելիքներ ունի, արմատական և լուրջ փոփոխությունների ակնկալիք ունի: Քարոզարշավի ժամանակ ժողովրդի հիմնական հարցադրումներն են՝ ե՞րբ են թոշակները բարձրանալու, աշխատատեղեր ստեղծվելու, երբ են մարդիկ օգտնելու կրթության, բուժման համակարգերից անվճար օգտվելու»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ իրենց ծրագիրը հիմնականում բաղկացած է երկու մասից. «Առաջին մասում ներկայացրել ենք սոցիալիստական արժեքները, որոնք ստեղծվել են մեր հայրերի ու մայրերի տքնաջան աշխատանքով: Երկրորդ մասում մենք փորձել ենք ցույց տալ այն ճանապարհները, որով հնարավոր է ապագա հետընտրական հասարակարգում դրանք վերադարձնել ժողովրդին»:
Կոմկուսի ներկայացուցչի կարծիքով՝ ժողովուրդը լուրջ պետք է մոտենա այս ընտրություններին, ընտրություն կատարի գաղափարախոսությունների միջև, այլ ոչ անիրատեսական լոզունգների, նորահայտ կուսակցությունների անիրատեսական առաջարկների:
«Մեզ համար կարևոր է վերականգնել արդյունաբերությունը, այն դարձնել քաղաքական կատեգորիա, վերականգնել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարությունը: Այսօր Հայաստանը կարիք ունի արդյունաբերական ներքին կոոպերացիայի զարգացման, արտաքին տնտեսական կապերի խորացման»,-ասաց նա:
Արտաքին քաղաքականության մեջ կոմունիստները կարևորում են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի անվտանգության բաղադրիչի բարձարցումը, Արցախը բանակցային կողմ դարձնելը:
Հարակից հրապարակումներ`
- Կոմկուսը նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանից. ՀԺ
- Կոմկուսը նշեց Մարտի 8-ը
- Պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ. Վ. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան