Քոքոբելյան. Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը
Հայաստանը պետք է դառնա Եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Թիվ մեկ ընտրատարածքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք միակն ենք առաջադրված 9 քաղաքական ուժերից, որ ուղղակիորեն գտնում ենք և պահանջում ենք, որ Հայաստանը դադարեցնի իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,-ասաց կուսակցության նախագահը:
Քոքոբելյանը համոզմունք հայտնեց, որ իշխանության գալուց հետո իրենք կարող են դա անել:
Պատգամավորը նշեց, պետք չէ վախենալ այդ ամենը բարձրաձայնելուց. «Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, անկաշկանդ երկիր, ինչպիսին երազում է մեզանից յուրաքանչյուրը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան