Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 բռնցքամարտիկ
Մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: