Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 13 ընտրատարածք
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Ելք» դաշինքն առաջադրել է 5 թեկնածու: Նրանցից երկուսը կանայք են, երկուսը՝ կրթական համակարգի մարդիկ: ԵՊՀ դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդող Հերմինե Անտոնյանը: Սիփան Փաշինյնաը «Մեր տպարան» ՍՊԸ փոխտնօրենն է, Սարգիս Ալեքսանյանը «Հորիզոն» ՍՊԸ աշխատակից է:
«Ազատ դեմոկրատներ»-ն այստեղ ունեն 7 թեկնածու, նրանցից երկուսը կանայք են, երկուսը՝ անկուսակցական: Տարածքային ցուցակում է կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, Գյուղատնտեսական համալսարանի դասախոս Կարիեն Խաչատրյանը, SERA ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Խաչիկ Քոոքոբելյանը և այլք:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այստեղ ունի 7 թեկնածու, այս ուժի պարագայում էլ ընտրապայքարի մեջ են մտել հիմնականում մանակավարժները:
Նրանց թվում են Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը, Դիլիջանի Վ. Անանյանի անվան դպրոցի ուսուցիչ Շուշանիկ Սահակյանը, Կողբի թիվ մեկ դպրոցի ուսուցիչ Կարապետ Սիմոնյանը, Իջևանի թիվ մեկ դպրոցի ուսուցչուհի Վարսիկ Վարագյանը և այլք:
«Ծառուկյան» դաշինքն այտեղ առաջադրել է 7 քաղաքացու թեկնածություն, որից երկուսը կանայք են, երկուսը՝ անկուսակցական:
Հայկ Ղուկասյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականն է, Վարուժան Բաբաջանյանն ու Արմեն Խառատյանը անհատ ձեռնարկատերեր են, Արմենւոհի Մաիլյանը «Հայբուսակ» համալսարանի դասախոս է:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այստեղ առաջադրել է յոթ թեկնածու, նրանցից մեկը թոշակառու է, վեցը՝ գործազուրկ: Թեկնածուներից երկուսը կանայք են, Անահիտ Ջուլհակյանը Բերդի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի է: Այստեղ պայքարելու են նաև Մանե Մանուչարյանը, Արտակ Նասիբյանը, Գոգաիկ Քոսակյանը և այլք:
ՀՀԿ-ն Տավուշում առաջադրել է 7 թեկնածու: Նրանց թվումէ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգորի Ավալյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի ԳԳՄ տնօրեն Սեյրան Խառատյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և այլք:
Կոմկուսն այստեղ առաջադրել է 7 թեկնածու: Նրանցից մեկը թոշակառու է, մեկը՝ գործազուրկ: Թեկնածուների թվում են Աննա Բաղդասարյանը, Յուրա Բեկնազարյանը, Մանյա Խեչյանը, Սեյրան Պետրոսյանը և այլք:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տարածքային ցուցակում 7 թեկնածու կա, երկուսը կանայք են: Թեկնածուների մեծ մասը՝ չորսը չեն աշխատում, մեկը գործարար է՝ Հովսեփ Վերանյան, մեկը՝ քաղաքագետ, Գեղամ Նազարյանը: Ալվարդ Սիրադեղյանը Այրումի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին է:
ՀՅԴ-ն Տավուշում ունի 7 թեկնածու: Ցուցակում ընդգրկված են հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լևոն Վանցյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մանուկյանը և այլք:
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. թիվ 12 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 11 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 10 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 9 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 8 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան