ԱԺ ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար. ՀԺ
Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Այդ գումարի գերակշիռ մասը բնականաբար ստվերային շրջանառություն է լինելու:Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուները պատրաստվում են աստղաբաշխական գումարներ ծախսել: Եվ ինչպես նախորդ ընտրություններին հեղինե Բիշարյանն էր ասում Սամվել Ալեքսանյանի մասին, երկրի հարուստ օլիգարխները բացել են իրենց փողի տոպրակները»:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը չի համաձայնել այս տեղեկության հետ՝ հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է: «Ամեն ինչ են խոսում, հանիրավի, երբեմն սուտ, բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում: Բայց եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա