Նախարարը պարգևատրել է Նիկոլայ Ղազարյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգևատրել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:
«Հարգելի´ պարոն Ղազարյան, Դուք և լեգենդար «Արարատ-73»-ի մյուս անդամները եղել և մնում եք հայ մարզասերների մի քանի սերունդների կուռքը: Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն և հաջողություններ: Միշտ եղե՛ք մեր կողքին և Ձեր խորհուրդներով օգտակար եղեք ապագա սերունդներին»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում նախարարության պաշտոնական կայքը:
Նիկոլայ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության և ոսկե մեդալով պարգևատրելու համար:
«Ողջ կյանքս նվիրված է եղել ֆուտբոլին։ Զգացված եմ, որ Դուք գնահատում եք իմ աշխատանքը և մարզաձևում ունեցածս վաստակը»,- ասել է Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին