Նորայր Առաքելյանը ևս դուրս մնաց պայքարից
Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում այսօր տղամարդկանց 10 մ օդամղիչ ատրճանակով մրցաձևում անհաջողության է մատնվել Հայաստանը ներկայացնող Նորայր Առաքելյանը, ով գրավել է 64-րդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից:
Երեկ երիտասարդների խառը թիմային պայքարում 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում 16-րդ տեղը գրաված Հայկ Բաբայանին ու Ալլա Պողոսյանին ևս չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը: Առայժմ լավագույն արդյունքն ունի Զավեն Իգիթյանը, ով շատ մոտ էր մեդալ նվաճելուն, սակայն բավարարվել է 4-րդ տեղով: