Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանշային թարմացված աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
66 կգ քաշային կարգում 2-րդը Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդը: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է: