Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է դատարանի վճում, որը կայացվել է դատարանի անդամների քվեարկության արդյունքում: Այսպիսիով, մարտի 10-ը նրա վերջին օրն է երկրի նախագահի պաշտոնում:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Սեուլի փողոցներ են դուրս եկել Պակ Կին Հենի հազարավոր կողմնակիցներ, ովքեր դժգոհ են Սահմանադրական դատարանի վճռից: Բողոքի ակցիայի ժամանակ երկու մարդ է զոհվել: Ակցիայի ընթացքում նաև մի քանի լրագրող է տուժել:
Պակ Կին Հենը կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից և պետք է ազատի զբաղեցած պետական նստավայրը՝ Սեուլի կենտրոնում գտնվող «Կապույտ տունը»: Նա չի կարող օգտվել մի քանի արտոնություններից, որոնք նախատեսված են երկրի նախկին ղեկավարների համար՝ կենսաթոշակ (մոտ 10,4 հազար դոլար), երեք օգնական, անձնական վարորդ, պետական հիվանդանոցներում անվճար բուժօգնություն: Նրան կտրամադրվեն թիկնապահներ միայն 5 տարով, այլ ոչ թե 10:
Նախկին նախագահը նաև կորցնում է քրեական հետապնդումից անձեռնմխելիությունը: Դա թույլ կտա դատախազությանը հարցաքննել Պակ Կին Հենին քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ, մասնավորապես նրա մոտ ընկերուհու և Samsung –ի փաստացի տնօրենի հետ կապված կոռուպցիոն սկանդալի գործով: Դատախազությունը ենթադրում է, որ նա կարող է անմիջականորեն ներգրավված լինել այդ քրեական գործունեության մեջ: Նախկինում նա հրաժարվել էր համագործակցել քննիչների հետ՝ մեղադրելով նրանց կողմնակալության և «քաղաքական պատվեր» կատարելու մեջ:
Օրենքի համաձայն, երկրում արտահերթ ընտրություններ են կանայալու առաջիկա 60 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ մայիսի 9-ին:
Հարավային Կորեայում նախագահի լավագույն ընկերուհու շուրջ կոռուպցիոն սկանդալ էր ծագել 2016 թվականի աշնանից: Իրավապահները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ազդել է նախագահի կողմից քաղաքական որոշումներ կայացնելու վրա, նաև օգտվելով երկրի ղեկավարի հետ ունեցած հարաբերություններից, խաբերությամբ հարավկորեական ընկերություններից գումաներ է շորթել: Այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմպիչմենտ էր հայտնել նախագահ Պակ Կին Հեին:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը
- Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում մեկնարկել է նախագահի իմպիչմենտի հարցով դատական լսումը
- Հարավային Կորեայի դատախազությունը կհրապարակի նախագահի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան