Ապատիայի մթնոլորտին իր ապիկարությամբ նպաստել է նաև ընդդիմությունը. «Ելք»-ի թեկնածու
«Ընտրողների գերակշիռ մասը գտնում է, որ ամեն ինչ որոշված է և ընտրությունները ոչինչ չեն փոխելու: Սրանում մեղավոր են իշխանությունները և անցած տարիներին գործած ընդդիմությունը, որն իր ապիկարությամբ նպաստել է այս մթնոլորտին: Այժմ «Ելք» դաշինքի խնդիրն է բացատրել մարդկանց, որ այ իր հետ փոփոխություն է բերելու»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք դաշինքից» թիվ 3 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը:
«Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, հետո գնում, աղոթում, նորից վերադառնում փողոց, պարզ է, որ ապատիա է լինելու: «Ելք»-ը փորձելու է ընտրությունների հանդեպ մարդկանց հավատը վերականգնել: Սա մի ուժ է, որը երբեք չի եղել իշխանություն և ունի անբիծ անցյալ: Սա մի ուժ է, որը մեծ բաներ չի խոստանում»,- ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «Ելք»-ը չի պատրաստվում փրկություն առաջարկել ՀՀ քաղաքացկիներին, այլ ելք՝ հույսով, որ ստանալու է իր տեսլականը կիսող մարդկանց քվեները:
««Ելք»-ը նաև մուրաբա ու կաշառք չի բաժանելու: Գագիկ Ծառուկյանն օրը ցերեկով ընտրողներին կաշառք է առաջարկել, ինչը չի վրիպել նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի աչքից: Ամեն դեպքում, այս անգամ կոշտ խախտումներ առկա չեն, ինչն, ըստ էության, ցույց է տալիս, որ իշխանությունն այս անգամ հույսը դնում է հասարակության հուսալքվածության վրա»,- նշեց բանախոսը:
Աուլիսին ներկա պատգամավորության մյուս թեկնածուն՝ «Ելք»-ի կողմից 3-րդ ընտրատարածքում առաջադրված Էդուրադ Աղաջանյանն իր հերթին նկատեց, որ օրիգինալ ծրագրային դրույթներով հայաստանցի ընտրողներին հնարավոր չէ զարմացնել: Առավել կարևոր են քաղաքական ուժերը և քաղաքական անձինք՝ իրենց անցած ճանապարհով:
«Իշխանության վերարտադրությանը մեծապես օգնում է ընտրողների անտարբերությունը: Տոտալ հիասթափության պարագայում մեծ հաշվով նպատակահարմար չէ խոսել կուսակցությունների ծրագրային դրույթներից: Մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրակաշառք և մուրաբա վերցնել»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ «Ելք»-ը միակ ուժն է, որին կարելի է վստահել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին