Զախարովա. Ռուսաստանը մտադիր է շարունակել հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը
Ռուսաստանը մտադիր է շարունակել Արցախի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը՝ համագործակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Ռուսաստանը, մտադիր է շարունակել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ համագործակցելով, այն դրույթների հիման վրա, որոնք արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ‐ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հինգ հայտարարություններում։ Դրանցում, մասնավորապես, նշվում է արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին։ Կոչ է արվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որ վիճելի հարցերը կարգավորվեն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման և ազգերի ինքնորոշման իրավունքի հիմա վրա»,‐ հիշեցրել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ համանախագահող երկրների համաձայնեցված մոտեցումներին զուգահեռ կշարունակվեն նաև Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձնահատուկ մտերիմ հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծ կարծիքներ փոխանակել գլխավոր հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին