Երևանում բացվեց «Հալալի» գրասենյակ
Այսօր Երևանում բացվեց «Հալալ» գրասենյակը:
Բացմանը ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նաև տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ կկազմակերպի տնտեսվարողների համար։
Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Միջազգային գրասենյակը գործում է 2004 թվականից։
Աբդուլ Հոսեն Ֆախարին նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։
«Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի, առողջապահության և ֆինանսական, բանկային ոլորտներից։ Թույլ տվեք շնորհակալություն ասել նախարարին և հույս հայտնել, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի և մահմեդական երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար»,-ասել է նա:
«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք։
Լուսանկարները՝ նախարարության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան