ՌԴ դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատել է ակտիվ
«ՌԴ համար նույնպես կարևոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովդավարական արժեքների, թափանցիկության և փոխադարձ հարգանքի մթնոլոտում»,- այս մասին նշել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը՝ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ կատարած այցի ընթացքում։
ՀՀԿ մամուլի գրասենյակից հայտնում են, որ դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատել է որպես ակտիվ և հանրությանը հասանելի քաղաքական գործունեություն: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին:
Նա նշել է, որ նախըտրական քարոզարշավի ընթացքում սա իր առաջին այցն էր Հայաստանի քաղաքական կուսակցություն և առաջիկայում ՌԴ դեսպանությունը նախատեսում է հանդիպել նաև քաղաքական այլ կուսակցությունների և դաշինքների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:
ՀՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ նախագահի տեղակալներ Ա. Աշոտյանը և Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան