Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորելու համար նաև Թուրքիայի հետ. Է.Նալբանդյան
«Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորելու համար՝ նաև Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»,- Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեսնում եք հնարավորություն բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ:
Նախարարը հույս հայտնեց, որ մի օր Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա, ինչ Հայաստանը, կհարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերում այլ երկրների հետ:
Է. Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանը բավականին քայլեր արել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ՀՀ նախագահը հանդես էր եկել նախաձեռնությամբ, սակայն Թուրքիան հետ է կանգնել պայմանավորվածություններից: Նախարարը նաև նշեց, որ թեև ստորագրել էին արձանագրությունները, սակայն հետո Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք: