Արմենպրես, Կարեն Կարապետյան՝ Կառուցենք այնպիսի երկիր, որ մեր երեխաները երբևէ չմտածեն այն լքելու մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 10-ին, ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաք, որտեղ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կառուցելու այնպիսի երկիր, որ ապագա սերունդը երբևէ չմտածի այն լքելու և արտերկիր տեղափոխվելու մասին, այնպիսի երկիր, որով բոլորը կհպարտանան: Այս մասին փոխանցում է Armenpress.am-ը:
«Պետք է կառուցենք այնպիսի պետություն, որ անկախ նրանից՝ դա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՞, թե սովորական քաղաքացու երեխան կամ թոռը, չի մտածի այստեղից գնալու մասին: Մենք հասկանում ենք, թե ինչ ծանր լուծ, բեռ ենք վերցնում մեզ վրա և այդ գործում ներկայանում ենք մեր պատասխանատվությամբ և անհանգստությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝երկրի հիմնական կապիտալը մարդն է, որի համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ լիարժեք կարողանա օգտագործել իր ամբողջ ներուժը:
«Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր»,- ընդգծել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին