«Բարսելոնի» առաջատարներից մեկը համաձայնեցրել է պայմանագիրն ակումբի հետ
Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնի» հետ մինչև 2021 թ. ժամկետով։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, այդ մասին պաշտոնապես հայտարարել է կատալոնյան ակումբը։
Ռակիտիչը մարտի 10-ին իր ստորագրությունը կդնի նոր պայմանագրի տակ, որում կնշվի, որ նա «Բարսելոնից» կարող է հեռանալ միայն 125 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում։
Ռակիտիչը «Նոու Կամպ» է տեղափոխվել 2014 թ. ամռանը, «Սևիլիայից»։ Այս ժամանակահատվածում նա Լուիս Էնրիկեի թիմում անցկացրել է 145 խաղ ու խփել 23 գոլ։