Ծաղիկ Վարդանյանը՝ Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով Ծաղիկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Կարևորելով ՊԱԳ-ի գործառույթները` նոր ղեկավարին կառույցի անձնակազմին ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հույս է հայտնել, որ Ծաղիկ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքները կընթանան ժամանակի պահանջներին համընթաց»,-հայտնում են նախարարությունից:
Հիշեցնենք, որ մինչ այդ պետի պաշտոնակատար էր Գարուշ Այվազյանը: Գործակալությունը առանց պետի է մնացել անցա տարվա ամռանից, երբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվեց գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Նրան այդ պաշտոնում նշանակել էր նախկին նախարար Դերենիկ Դումանյանը:
Պաշտոնակատարից պետ դառնալու համար Ծ. Վարդանյանը դեռ պետք է քաղծառայողի քննություն հանձնի: Հիշեցնենք, որ մինչ այս նա Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:
Հարակից հրապարակումներ`
- Ծաղիկ Վարդանյան. Հանրապետության գլխավոր մասնագետի մոտ գնալու փոխարեն պետք է նախ պոլիկլինիկա գնալ
- Պետական առողջապահական գործակալության պետի և Երևանի քաղաքային կենտրոնի պետի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել են
- Առողջապահական գործակալության պետի պաշտոնում ժամանակավորապես կլինի Սարո Ծատուրյանը