Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուծել գորհայքցիներին 6 մլն. դրամի պարտքի հարցը. News.am
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 10-ին, ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզի Գորհայք համայնք, որտեղ գյուղացիները վարչապետին են ներկայացրել իրենց հիմնախնդիրներն ու մտահոգությունները: News.am-ի փոխանցմամբ՝ բնակիչներին ամենաշատը հուզել է գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրը: Նրանց խոսքով՝ իրենք հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, սակայն չեն կարողանում իրացնել ապրանքը:
Գորհայքցիների հետ զրույցում վարչապետը տեղեկացրել է, որ շուտով Մեղրիում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի է ստեղծվելու, ինչը գյուղացիներին հնարավորություն կտա արտադրանքը Իրան արտահանել:
Համայնքի բնակիչները նաև Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը 6 մլն դրամ է պարտք իրենց:
Վարչապետն էլ մարզպետին հանձնարարել է կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել և լուծել խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին