Սիրիական զորքերը հետ է վերցրել Հալեպին ջուր մատկարարող կայանները
Սիրիական բանակն ահաբեկիչներից հետ է վերցրել ջրի մաքրման և վերամղման կայանները, որոնք ջրով են ապահովում Հալեպը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Վերականգնվել է հսկողությունը ջրի մաքրման և վերամղման կայանների նկատմամբ: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո Հալեպը և դրա արվարձանները լիովին ապահովված կլինեն խմելու ջրով»,- ասել Է նա:
Աղբյուրը գրում է՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ 1,8 միլիոն բնակիչներ հունվարի 14-ից կտրված էին կենտրոնական ջրամատակարարումից պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավազակախմբերի վերահսկած շրջանում:
Զինյալներն էլ Հաֆսայում երկու ջրաճնշիչ կայանները շարքից հանել են երկու ամիս առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիա. Զգուշացեք, երեխաներ են
- Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
- Սիրիական բանակը կոչ է արել Հալեպի բնակիչներին վերադառնալ իրենց տները
- Հալեպում ականի պայթյունից չորս երեխա է զոհվել