Մխիթարյանը՝ փետրվարի լավագույն գոլի հեղինակ
«Լեստերի» դարպասն անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույնը փետրվարին։ Հայ ֆուտբոլիստն այդ խաղի հաշիվը բացեց 42-րդ րոպեին՝ մեկ հպումով գնդակն անցկացնելով մրցակցի պաշտպանների միջով ու գործնականում խաղադաշտի կենտրոնից մեն-մենակ մնալով դարպասապահի դեմ։ Այնուհետև աչքի ընկան Զլատան Իբրահիմովիչն ու Խուան Մատան՝ 3։0 հաշվով հաղթանակ պարգևելով մանկունիանցիներին։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։