Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականին նվազել է 32 տոկոսով
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա ընթացքում նվազել է 32.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նյութերը։
«Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում զբաղեցրել է ութերորդ տեղը։ Արտահանման ծավալներով այդ երկիրը հինգերորդ տեղում է, ներմուծման ծավալներով՝ 22-րդ։ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի մասնաբաժինը բոլոր երկրների հետ 2016 թվականին կազմել է 3.4 տոկոս։ Ռուսաստանի օգտին սալդոն Թուրքիայի հետ առևտրում կազմել է 11.55 միլիարդ դոլար»,- ասված է փաստաթղթում։
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ արտահանումը կազմել է 13.69 միլիարդ դոլար՝ նվազելով 29 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 47 տոկոսով՝ մինչև 2.14 միլիարդ դոլար։