Քաղաքական 17:48 10/03/2017 Հայաստան

Տնտեսական դրույթները՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրում տնտեսական դրույթները խարխսված են չորս հիմնական կետեր վրա,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած «Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ասաց   ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով տնտեսական ծրագրային դրույթները:

Թվարկելով հիմնարար կետերը՝ մակրոտնտեսական, ֆինանսական կայունության շարունակական ապահովում,  ներդրումային միջավայրի համար պայմանների հետագա բարելավում և ներդրումների ապահովում,  բիզնես նախաձեռնությունների, հատկապես ՓՄՁ ոլորտին աջակցության տրամադրում, տնտեսական հավասար մցակցային պայմանների ապահովում,  նա նշեց, որ սրանց վրա ներկայացված է այն տեսլականը, միջոցառումները, անելիքները, որոնք իրենց կուսակցությունն առաջարկում է և տեսնում որպես հիմնական անելիք առաջիկա տարիներին:

«Իհարկե, առաջին հիմնական կետերը շարունակում են մնալ գործարար միջավայրը, գործարար միջավայրում առկա խութերը, վարչարարության հետ կապված ոչ հավասար կիրառումը: Բոլոր խոչընդոտների վերացման արդյունքում  աջակցություն պետք է ստանա ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտը, այնպես էլ ողջ գոծարար միջավայրը»,- ասաց Դ. Սարգսյանը:

Նրա խոսքով, բավարար չեն այն ներդրումների մակարդակը, որ գոյություն ունի: Ծրագրում, Դ. Սարգսյանն ասաց, որ ներկայացված են այն ծրագրերը, անելիքները, միջոցառումները, որոնք պետք է բերեն ներդրումների ծավալի աճ:

Նա նշեց, որ ծրագրում ներկայացված են նաև ճյուղային ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ներկայացված են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն այդ ոլորտներում զարգացում ապահովելու համար: Առանձին անդրադարձ կա ենթակառուցվածքներին, դրանց արդյունավետ կառավարմանը և այդ ոլորտներում անելիքներին: 

Խոսելով վերջին տարիներին տնտեսության ոլորտում ձեռքբերումների մասին, նա նշեց, որ վերջին հինգ տարում ներդրումներ են արվել առողջապահության ոլորոտւմ՝ մարզերում ունեն ամբողջությամբ վերանորոգված, նոր տեխնոլոգիաներով հիվանդանոցներ, հեռահաղորդակցության ոլորտում են արձանագրվել ձեռքբերումներ: Դ. Սարգսյանի խոսքով,  միջին աշխատավարձը վերջին 5-7 տարում ավելացել է, բայց, իհարկե, բավարար չէ:

«Իհարկե, իմ կարծիքով կան շատ ձեռքբերումներ, կան նաև շատ խնդիրներ, որոնք մեզ դեռ չի հաջողվել լուծել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ  որպես թիրախային կետ  ընտրել  են միջնաժամկետ հատվածում 5-6 տոկոս տնտեսական աճի ապահովումը:

«Ելք» կուսակցությունների դաշինքից Մանե Թանդիլյանը ներկայացելով իրենց դաշինքի ծրագրի տնտեսական դրույթները, ասաց, որ իրենք ներկայացում է ոչ թե ինչ, այլ ինչպես:

«Այն թեման, թե ինչ պետք է անել, որպեսզի երկիրը դուրս գա այս վիճակի, բոլորս ասում ենք, գիտենք, այդ պատճառով շեշտադրումներ ենք կատարել քայլերի վրա, թե ինչ քայլերով է դա պետք անել»,- նշեց նա:

Մ. Թանդիլյանն ասաց, որ երկրում արդարադատության չգոյության, կոռումպացված համակարգի պայմաններում հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը:  Նա նաև նշեց, որ տնտեսության զարգացման հիմքը միջին խավն է, որը Հայաստանում շատ փոքր է, չնչին: 

«Մեզ անհրաժեշտ է վերականգնել միջին խավի գոյությունը, արտոնություններ տրվեն փոքր և միջին ձեռնարկություններին»,- ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, իրենք առաջարկում են մինչև 500 միլիոն դրամի շրջանառություն ունեցողներին հարկել շրջանառության հարկով:

«Մեր հարկային վարչարարությունը շատ բարդ է, շատ հաճախ մահակ է տնտեսվարողների գլխին, ուղղակի որպես պատժամիջոց է կիրառվում: Պետք է ՓՄՁ-ներին տալ ընդլայնվելու հնարավորություն»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք առաջարկում են նաև ներառել ՓՄՁ օմբուդսմենի ինստիտուտ, քանի որ այսօրվա Հայաստանի պայմաններում նրանք անպաշտպան են:

Մ. Թանդիլյանի խոսքով, իրենց ծրագրում շեշտադրումներ են արված նաև ոլորտային զարգացումների վրա, մասնավորապես ՏՏ ոլորտի, առաջարկում են արմատապես վերանայել մաքսազերծման խոչընդոտները: 

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ երկրում վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանում ձևավորվել է վստահության ճգնաժամ, ինչի արդյունքում ունեն մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վատթարացում, բնակչության  զգալի մասն ունի բարեկացության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ,  1 միլիոնից ավելի աղքատ բնակչություն, վերջին տաս տարվա ընթացքում 350 հազարի ավելի արտագաղթ:

Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է 15  առաջային կետի իրականացում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության հետ կապված խնդիրները, մասնավորապես առաջարում են կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում, էլեկտրաէներգիայի, գազի սակագների նվազում, փոքր և միջին բիզնեսի համար երեք տարի հարկային արտոնությունների տրամադրում բոլոր հարկատեսակների գծով, վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի չափով հարկային տույժերի ամբողջությամբ համաներում:

«Նշված ծրագրերն առարկայական են, չափելի, կարճ ժամկետում իրականացվող: Այս տարվա ընթացքում արդեն հնարավոր է  որոշակի բարեկեցության ապահովում, որը հնարավորություն կտա տնտեսության որոշակի աշխուժացում»,- նշեց Մ. Առաքելյանը:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքով, ակնկալում են տարեկան 6 տոկոս ՀՆԱ աճ:  Նա ասաց, որ մի շարք այլ ծրագրերի իրականացումը, հարկային օրենսդրության բարեփոխումները կնպաստեն ներդրումների աճին, բարեկեցության բարձրացմանը:

Հարցին, թե կենսաթոշակերի, աշխատավարձերի բարձրացումը, ՓՄՁ-ներին հարկային արտոնություններ տալը ենթադրում են ծախսեր, որքանո՞վ է հնարավոր դա անել, Մ. Առաքելյանն ասաց, որ իրենց ծրագրերի իրականացման համար պետք է առավելագույնը 60-70 միլիարդ լրացուցիչ հարկային մուտքեր:

«Որտեղից այդ գումարը: Ճանապարհները մի քանիսն է, 6 տոկոս տնտեսական աճը բյուջեի համար կապահովի նվազագույնը 4-5 տոկոս հարկային մուտքերի ավելացում, առկա ստվերային տնտեսության զգալի հատվածի կրճատումը բյուջետային մուտքեր կապահովի, ինչպես նաև մենք բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատում ենք բավական ցածր»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}