Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հանրահավաքը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հղում անելով հոլանդական «ANP» լրատվական գործակալությանը, նշում է, որ որպես չեղարկման պատճառ Ռոտերդամի քաղաքապետ Ահմեթ Էբութալիբ նշել է այն փաստը, որսրահի սեփականատերը հրաժարվել է տարածք տրամադրելուց:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի էլ` ավելի վաղ Հոլանդիայում Չավուշօղլուի կողմից քարոզարշավ իրականացնելու դեմ արտահայտվել էր Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գեերթ Վիլդերսը: Նրա կուսակիցները Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում ցուցապաստառների վրա թուրքերեն և հոլանդերեն գրված է եղել «Հեռու մնա, սա մեր երկիրն է»:
Վիլդերսը լրագրողների հետ ասել էր, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի թուրք նախարարները Հոլանդիայում Թուրքիայի ներկայիս վարչակազմի համար քարոզչություն անեն: Նա նաև ցանկություն է հայտնել, որ թուրք նախարարները մինչև ապրիլի 16-ը Հոլանդիայում հայտարարվեն «անցանկալի անձինք»:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»
- Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
- Գինեգործական ընկերությունները Գերմանիայից Հայաստան են բերել 23 մեդալ
- Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
- Էրդողանին վիրավորելու համար այս անգամ մեծ աղմուկ է բարձրացել Հոլանդիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին