ՀԱՊԿ ակադեմիայի շենքն անհայտ հանգամանքներում ձևակերպվել է Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի անուններով. «Ժամանակ»
Երևանի Մ. Հերացու փողոցի 2 ա հասցեում գտնվող ՀԱՊԿ ակադեմիայի շենքը, որը Արթուր Բաղդասարյանը սկսեց կառուցել, երբ դեռ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր, պարզվում է այդ շենքը գրանցված է իր և ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի անվամբ և ՀԱՊԿ-ը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի նկատմամբ: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Այդ շենքը անցյալ դարասկզբի՝ 1963թ. կառուցված Երևանի եզակի կառույցներից էր, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցը, որը համարվում էր պատմամշակութային արժեք, սակայն շինարարական անփույթ աշխատանքի ժամանակ ֆասադը, որը, ըստ նախագծի, պետք է պահպանվեր, ամբողջությամբ քանդվեց: Դպրոցի շենքը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ անհատույց հանձնվել է ՀԱՊԿ ակադեմիային 2013թ. սեպտեմբերին, սակայն անհայտ հանգամանքներում այն ձևակերպվել է Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի անուններով»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա