Օհանյանի ղեկավարած դաշինքը 30 հազարի դիմաց պարտադրում է 8-10 ձայն բերել. «Հրապարակ»
ՕՐՕ դաշինքը մարզերում աշխատանքի է ընդունում ակտիվիստների, 30 հազար դրամ աշխատավարձով, որի դիմաց պարտավոր են 8-10 ձայն բերել։ Տեղեկությունը «Հրապարակ»-ը ստացել է Վանաձորից, որ ընտրությունները բոյկոտող Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան ակտիվը նույնպես աջակցում է ՕՐՕ դաշինքին։
Լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել է ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանին։ Նա ասել է, թե տեղյակ չէ, խորհուրդ է տվել խոսել Հասմիկ Էվոյանի հետ։ «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, երեկ էլ են ինձ հարցրել, հաստատ կարող եմ ասել, որ չկա նման բան։ ՀԽ-ն ընտրական գործընթացներին չի մասնակցում»,- ասել է Էվոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին