Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է «Վալդայ» ակումբի անդամներին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարար Նալբանդյանը կարևորել է «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և դրա մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։
Արտգործնախարար Նալբանդյանն առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։
Հանդիպմանը ծավալվել է մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Այս անկայուն վիճակում մենք պետք է ապրենք. Ա. Իսկանդարյան
- Փոքր և միջին պետությունների քաղաքական ռևանշի ժամանակաշրջանում ենք ապրում. Նիկոլայ Զլոբին
- Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին