Հարավային Կորեայում նախագահ կընտրեն մինչև մայիսի 9-ը
Հարավային Կորեայի նախագահի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան մինչև մայիսի 9-ը: Նման հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կիմ Յոնգ-դեոկը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նա խոստացել է, որ ընտրությունները կանցկացվեն արդար ու ազատ, միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ քաղաքաակն տարաձայնությունները կարող են քվեարկության նախաշեմին լարված մթնոլորտ ստեղծել:
ԿԸՀ նախագահը քաղաքացիներին կոչ է արել հաղթահարել կոնֆլիկտներն ու մասնակցել ընտրություններին:
Հիշեցնենք, երեկ այդ երկրի Սահմանդրական դատարանը հաստատեց երկրի նախագահի իմպիչմենտը: Երկրի նախագահին օրենսդիրները իմպիչմենտ էին հայտնել նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մամուլում տեղեկություն հայտնվեց տեղեկություն, ըստ որի երկրի նախագահ Պակ Կին Խեն իր ընկերուհուն թույլ է տվել միջամտել պետական գործին՝ ընդհուպ մինչև կադրային հարցերում որոշումներ կայացնել:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտից հետո բանակը բերվել է մարտական վիճակի
- ՍԴ-ն Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 10-ին
- Հարավային Կորեայի խորհրդարանը թույլ է տվել Պան Կի Մունին առաջադրվել նախագահի պաշտոնում
- Հարավային Կորեայի նախկին նախագահի մերկ նկարը զայրացրել է նրա կողմնակիցներին
- Կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը
- Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանում մեկնարկել է նախագահի իմպիչմենտի հարցով դատական լսումը
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով առաջին լսումը տևել է 9 րոպե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան