«Կողմնորոշվեք կուսակցությունների ներկայացրած ծրագրերով». ՀՎԿ-ը Մասիսում
Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահն ու թիվ 5 ընտրատարածքում առաջադրված տարածքային թեկնածուները նախընտրական հերթական հանդիպում ունեցան Մասիսի ընտրողների հետ։
«Մասիսը հզոր արդյունաբերական ավանդույթներ ունեցող քաղաք է եղել, այսօր ի՞նչ վիճակում է և ի՞նչ գործանական քայլեր են արվում, որ քաղաքը կարողանա զարգանալ։ Այսօր Մասիսն ու Մասիսի պես հրաշալի արդյունաբերական ավանդույթներ ունեցող քաղաքները ծնկի են եկել»,- ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասրյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա գործող բանկային համակարգը չի կարող նպաստել արտադրության ու արդյունաբերության զարգացմանը։
«Հայաստանում շատ են խոսում հեղափոխություն անելու մասին, մենք ասում ենք եկեք մեր ուղեղներում, հոգիներում հեղափոխություն անենք։ Դուք եք ձեր քվեի տերը, ձեր երկրի տերը, ձեզ թվում է ձեզնից ոչինչ կախված չի, բայց ամեն ինչ ձեզնից է կախված»,-դիմելով հավաքվածներին՝ ասաց նա։
«Տնտեսությունը, երկիրը, ազգաբնակչությունը գտնվում են ծանր վիճակում, տնտեսության բոլոր ոլորտներում կան անկումներ։ Դրա համար ասում եմ, որ կողմնորոշվեք կուսակցությունների ներկայացրած ծրագրերով։ Այսօր ՀՀ-ի պարտքը անցնում է 6 միլիոն դոլարի շեմը, կա արտագաղթի վտանգավոր շեմ, արտագաղթում են բոլորը, մանկավարժը, բժիշկը։ Դրա համար մնում է պայքարել հայության վերածննդի համար»,- իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՎԿ տարածքային թեկնածու Իշխան Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայկական վերածնունդ»-ն այսօր Արաբկիրում էր
- Բաղդասարյանը ծաղկահովիտցիներին խոստանում է «հույս, լույս ու փոփոխություն»
- Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
- Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
- Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան