Հասարակությունը խորը ապատիայի մեջ է. պատգամավորության թեկնածու
Վերջին տարիներին Հայաստանում սոցիալական բևեռացումն աճել է, մինչդեռ կայուն զարգացումը ենթադրում է սոցիալական հավասարություն և առաջընթաց: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Մեր հիմնական մտահոգությունները վերաբերում են բնապահպանությանը, արտագաղթին, արտաքին քաղաքականությանը և ժողովդագրական տվյալներին: Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք ժողովրդագրական խնդիրներ չունեն, Հայաստանն այդպիսի խնդիր ունի: Ինչ վերաբերում է մեր երկրի ընտրած քաղաքական ուղուն, ապա «և, և»-ի քաղաքականությունը, կարծում եմ, շատ ճիշտ է»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ ընտրողներից յուրաքանչյուրի բարեկեցությունը կախված է իր իսկ ազատ կամարտահայտությունից:
Ասուլիսին ներկա, Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Լուսինե Զակալաշվիլին էլ իր հերթին նկատեց, որ որքան էլ ժողովուրդը խորը ապատիայի մեջ է, քիչ չեն մարդիկ, ովքեր հավատում են Հայաստանի լավ ապագային:
«Ավելին՝ հայաստանյան հասարակության զգալի մասը մեր երկրի ապագան կապում է Եվրոպայի հետ: Դուրս գալով ԵՏՄ-ից՝ Հայաստանը կարող է շատ սահուն կերպով մուտք գործել ԵՄ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին