Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երևանյան նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երևանյան նիստի մի խումբ հեղինակավոր մասնակիցների: Ակումբի արտագնա նիստի թեման էր՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության դարաշրջանում»: Միջոցառման շրջանակներում իրենց տեսակետներն են ներկայացրել ակումբի փորձագետները և Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները, քննարկումներին հրավիրված պետական պաշտոնյաները:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է առաջատար փորձագիտական, մասնագիտական շրջանակների նման հանդիպումներն ու ակումբի արտագնա նիստի անցկացումը Երևանում:
Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում շատ մարտահրավերներ և սպառնալիքներ գլոբալ բնույթ են կրում և չեն ճանաչում սահմաններ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ պայմաններում մեծանում է մասնագիտական համայնքի նշանակությունը՝ նկատի առնելով, որ ժամանակակից իրողությունների օբյեկտիվ վերլուծությունը, փորձագիտական ճիշտ աշխատանքը մեծապես նպաստում է քաղաքական գործիչների կողմից արդյունավետ որոշումների ընդունմանը:
Հանրապետության Նախագահը ճիշտ և արդյունավետ է համարել այն որոշումները, որոնք աջակցություն են ստանում հանրության կողմից:
Թեյի սեղանի շուրջ ծավալված զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը և «Վալդայ» ակումբի անդամները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի մի շարք խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկայիս մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի տնտեսական միություն չի կարող հաղթել, եթե չկա ընդհանուր քաղաքականություն. Վազգեն Մանուկյան
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է «Վալդայ» ակումբի անդամներին
- ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև երկխոսությունը սկսելու համար. Փոխվարչապետ
- ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան
- Այս անկայուն վիճակում մենք պետք է ապրենք. Ա. Իսկանդարյան
- Փոքր և միջին պետությունների քաղաքական ռևանշի ժամանակաշրջանում ենք ապրում. Նիկոլայ Զլոբին
- Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան