Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառներն ու վահանակները
Այսօր, ժամը 14:30-ի դրությամբ Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները: Այս մասին հայտնում են Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից:
Թեկնածուի շտաբից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
«Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի հրատապ բացահայտում»,- նշված է Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում: