Ոչ մի տնտեսական միություն չի կարող հաղթել, եթե չկա ընդհանուր քաղաքականություն. Վազգեն Մանուկյան
«Սառը պատերազմի ավարտից հետո պարզվեց, որ չկա որևէ մի փաստաթուղթ, պայմանավորվածություն, թե ինչ ուղղությամբ պետք է գնա աշխարհը: Դա ոչ միայն Արևմուտքի էլիտայի, նաև խորհրդային էլիտայի թերություն է»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ունեցած ելույթում ասաց Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նման պայմաններում, նրա խոսքով, այն երկրները, որոնք տնտեսական խնիդրներ ունեին, պետք է միավորվեին ու ստեղծեին միություն:
Խոսելով ԵԱՏՄ-ի մասին, Վ. Մանուկյանն ասաց, որ կան մեծ խնիդրներ, որն առաջին հերթին կապված է ՌԴ-ի և Արևմուտքի միջև առկա հակազդեցությամբ:
«Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է համաձայնության գան: Աշխարհում յուրաքանչյուր հակասություն, առավել ևս մեր տարածաշրջանում, հարված է նաև մեր ազգային շահերին»,- ասաց Վ. Մանուկյանը:
Նա նշեց, որ ոչ մի տնտեսական միություն չի կարող հաղթել, եթե չկա ընդհանուր քաղաքականություն, իսկ ԵԱՏՄ-ի պարագայում այդ ընդհանուր քաղաքականությունը չկա:
«Յուրաքանչյուր երկիր իր սեփական քաղաքականություն է վարում՝ երբեմն մեծ հակասություններ ունենալով ներքին գործընկերների հետ»,- ասաց Վ. Մանուկյանը՝ օրինակի համար նշելով ռուս բլոգեր Լապշինի գործը, ում Բելառուսը հանձնեց Ադրբեջանին:
«Ռուսաստանն ասում էր՝ պետք չի հանձնել, Հայաստանը խնդրում էր՝ չհանձել, բայց Բելառուսը հանձնեց: Արտաքին քաղաքական ասպեկտն ավելի մեծ նշանակություն ունի, քան ներքին միասնությունը»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև երկխոսությունը սկսելու համար. Փոխվարչապետ
- ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան
- Այս անկայուն վիճակում մենք պետք է ապրենք. Ա. Իսկանդարյան
- Փոքր և միջին պետությունների քաղաքական ռևանշի ժամանակաշրջանում ենք ապրում. Նիկոլայ Զլոբին
- Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան