Չորս երկրի վարչապետերի առաջարկվել է կապիտալը ներգրավվել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում. վարչապետ
Սյունիքի մարզում նախատեսվում է իրականացնել 55 մլն դոլարի ներդրում, որը վերաբերում է տարբեր ոլորտներին: Այս մասին այսօր Կապանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով այն ծրագրերը, որոնք նախատեսում են կյանքի կոչել:
Վարչապետը կապանցիներին հայտնեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի իր գործընկերներին առաջարկել է իրենց երկրների կապիտալը ներգրավվել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում։
«Քննարկել ենք, որ այս հարթակը օգտագործեն, ազատ տնտեսական գոտում ներդրումներ անեն և դուրս գան իրանական շուկա»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի առևտրաշրջանառությունը հարևան Իրանի հետ շատ քիչ է։
«80 մլն-ից ավելի բանկչություն ունեցող Իրանում մեր առևտրաշրջանառությունը չափազանց ցածր է, մինչդեռ այնտեղ կարող ենք ֆոնոմենալ աճ ունենալ: Այսօր մեր առևտրաշրջանառությունը կազմում է 50-70 մլն դոլար ՝ չհաշված էներգետիկ ոլորտը: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց մենք կարող ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդի»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի տեղեկացմամբ, առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ մի շարք ծրագրեր են նախատեսվում իրականացնել: Մասնավորապես, իրանական գործընկերների հետ ստեղծվելու է արտահանող ընկերություն, որը հայկական շուկայից կգնի ապրանքը և կարտահանի Իրան: Նա անդրադարձավ նաև «Հալալ» ինստիտուտի ներդրմանը՝ հավելելով, որ արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում բացվել է «Հալալ» ընկերությունը, ինչը հնարավորություն կտա հայ տնտեսվարողներին սերտիֆիկացում ստանալ ընկերությունից և ապրանքներ արտահանել Իրան:
Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ հաշվի առնելով Սյունիքի մարզի առավելություններն ու առանձնահատկությունները՝ շեշտը դրվելու է հանքարդյունաբերության, անասնապահության, գյուղատնտեսության զարգացման վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին