Այս անկայուն վիճակում մենք պետք է ապրենք. Ա. Իսկանդարյան
«Տաս տարի առաջ ես ասում էի, որ Հարավային Կովկասի համար վտանգները հիմնականում գալիս են հենց Հարավային Կովկասից: Այսօր այդպես չէ»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ելույթ ունենալով հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ այս տարիների ընթացքում փոխվել է ամեն ինչ, երբեք Սիրիան, Իրաքը չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են:
«Մեր աչքի առաջ փոխվում է Թուրքիան»,- հավելեց քաղաքագետը՝ նշելով, որ այս ամենը կտրուկ փոխում է տարածաշրջանը, տարածաշրջանի երկրներն ենթարկվում են այդ ազդեցությանը հենց այս պահին:
«Այս անկայուն վիճակում մենք պետք է ապրենք, գոյություն ունենանք: Այս ամենը մենք պետք է նվազագույնը գիտակցենք, հասկանանք, փորձենք մտածել՝ ինչ կերպ պետք է այս պայմաններում գոյություն ունենանք»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փոքր և միջին պետությունների քաղաքական ռևանշի ժամանակաշրջանում ենք ապրում. Նիկոլայ Զլոբին
- Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան