ՄԱԿ-ը հայտարարել է 1945 թվականից հետո ամենամեծ հումանիտարի ճգնաժամի մասին
Աշխարհը 1945 թվականից հետո ապրում է ամենալուրջ հումանիտար ճգնաժամը, չորս երկրում ավելի քան 20 միլիոն մարդ տառապում է սովից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, Associated Press-ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով բաժնի ղեկավար Ստիվեն Օ’Բրայենը:
Նա հստակեցրել է, որ առանց միջազգային կազմակերպությունների «համակարգված գլոբալ ջանքերի» այդ մարդիկ ուղղակի կմահանան: Նրա խոսքով, աղետի կանխարգելման համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ֆինանսական օգնություն ցուցաբերել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային, մինչև հուլիսին անհրաժեշտ է հավաքել առնվազն 4,4 միլիարդ դոլար:
«Առանց այդ գումարի երեխաները կլինեն թերսնված և չեն զարգանա, չեն կարող գնալ դպրոց, ապագա չեն ունենա»,-ընդգծել է Ստիվեն Օ’Բրայենը: