Փոքր և միջին պետությունների քաղաքական ռևանշի ժամանակաշրջանում ենք ապրում. Նիկոլայ Զլոբին
«Մենք այսօր ապրում ենք փոքր և միջին պետությունների քաղաքականն ռևանշի ժամանակաշրջանում, որոնք փակուղու մեջ են դրել մեծ պետություններին, որոնք մինչև վերջերս կառավարում էին աշխարհը»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ելույթ ունենալով հայտարարեց Վաշինգտոնում «Գլոբալ հետաքրքրությունների կենտրոնի» հիմնադիր և նախագահ Նիկոլայ Զլոբինը:
Նրա կարծքով, այսօր ԱՄՆ-ն կայունության կղզյաներից մեկն է. «Ամեն ինչ փոխվել է, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական դրույթները չեն փոխվել»:
Նիկոլայ Զլոբինն ասաց, որ սխալ է աշխարհում ստեղծված անկայուն վիճակը, որը սկսվել է դեռ քառորդ դար առաջ, բարդել ԱՄՆ-ի վրա: Նա նշեց, որ անկայնության պատճառներից մեկն այն է, որ այսօր պետությունները սկսում են կորցնել իրենց ֆունկցիաները:
«Կորցնում են հսկողությունն իրենց տնտեսության վրա: Տնտեսությունը, ֆինանսական հակակարգը դարձել է գլոբալ»,- ասաց Նիկոլայ Զլոբինը:
Հարակից հրապարակումներ`
- Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին