Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետը երկարատև գործունեություն է ծավալելու. «Ժողովուրդ»
Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Պատահական չէ այն, փաստը, որ թեև ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը։ Ավելին՝ վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցի հղումը տեղադրել է հետևյալ նախաբանով՝ «Հայաստանի տնտեսական զարգացման իմ տեսլականը՝ 2018թ-ից»։ Այլ կերպ ասած՝ Կարապետյանը շատ հստակ հասկացրել է, որ դեռ երկար ժամանակ ինքն է լինելու Հայաստանի վարչապետ՝ անկախ այն խոսակցություններից, որ 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, ինքը չի բավարարի կառավարության անդամների համար սահմանված չափորոշիչներին, քանի որ վերջին չորս տարում, մշտապես չի բնակվել Հայաստանում»,-հավելել է թերթը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետը երկարատև գործունեություն է ծավալելու։ Նա նաև նշել է, թե Կարապետյանը մեծ անելիքներ ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ պետության մեջ, և նրա հետ երկարատև պլաններ են մշակել։ Սա ՀՀԿ-ականների մոտ կարծիք է ձևավորել, որ Սերժ Սարգսյան իր իշխանությունը մտադիր է հանձնել Կարեն Կարապետյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա