Համանախագահները հույս ունեն կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի ու անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ամենաբարձր մակարդակի վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասուլիսում հայտարարել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Ներկա պահին մենք կենտրոնացնում ենք մեր գործունեությունը բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
«Իհարկե, դա բարդ հարց է: Ինչպես գիտեք, շփման գծում լարվածություն է նկատվում, սակայն գործընթացը շարունակվում է, այն շարժվել է մեռյալ կետից, կողմերն ուզում են առաջընթացի հասնել։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է»,- նշել է նա։
Ս.Վիսկոնտին տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին Փարիզու մ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
Աղբյուրը գրում է, որ նախօրեին Բաքվում ֆրանսիացի սենատորների հետ Ալիևի հանդիպման ժամանակ նշվել էր, որ Ադրբեջանի նախագահի Ֆրանսիա այցի ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։
Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կողմերին կոչ է արել կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումների ժամանակ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում։
«Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները պետք է կատարվեն»,-ասել է դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին