Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
«Այն գնահատականները, որ հնչում են աշխարհում ներկա զարգացումների մասին չափազանցված բացասական են»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ելույթ ունենալով՝ ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, աշխարհը գտնվում է անցումային, փոփոխությունների շրջանում, անկախանտեսելիության շրջանում, բայց այդ գործընթացների մեջ կա մի գործընթաց, որը տանում է նոր աշխարհակարգի:
«Այդ աշխարհակարգը, իմ կարծիքով, արդեն մենք սկսել ենք կառուցել, հիմքում կլինի չորս բևեռ: Առաջին երեքն ակնհայտ են՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, չորրորդ բևեռը փոքր պետություններն են, որոնք նոր զարգացումների, համաշխարհայնացման նոր երևույթների արդյունքում հնարավորություն են ստանում դուրս գալ այն շրջանակներից, որոնք դրվել են դասական աշխարհաքաղաքական մոտեցումների հիման վրա»,- աաց Ռ. Սաֆրաստյանը:
Պատմաբանը նշեց, որ չորրորդ բևեռը հիմնված պետք է լինի փոքր պետությունների ազգային արժեքների վրա, քանի որ փոքր պետությունները այլ բան չունեն և պետք է հավատարիմ մնան ազգային արժեքներին: Նրա կարծիքով, ազգային արժեքները այս փոփոխությունների շրջանում ստանում են ավելի մեծ նշանակություն:
«Ինձ թվում է՝ այդ ավանդական արժեքներն ազդեցություն կունենան միջազգային հարաբերությունների ընթացքի վրա»,- հավելեց պատմաբանը:
Խոսելով տարածաշրջանային, մասնավորապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նա նշեց, որ Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված կառուցվածքն արդեն չկա, դժվար է հասկանալ, թե ինչ կառուցվածք կձևավորվի, բայց ազգային, կրոնական գաղափարները, կունենան գերակշռող նշանակություն:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, Սիրիայում քաղաքացիական պատերազմը մտնում է մի փուլ, երբ պատերազմը մոտենում է ավարտին: Նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում նաև Իրաքում:
Նրա խոսքով, ՌԴ դերը Մերձավոր Արևելքում վերջին մի քանի տարիներին կտրուկ աճել է, ինչը համարում է դրական երևույթ:
«Մերձավոր Արևելքն ազդում է Հարավային Կովկասի վրա, սակայն այդ ազդեցությունը չպետք է գերագնահատել: Կան սահմաններ, որոնք հստակ պահպանվում են, ազդեցությունը սահմանափակ է այս էտապում: Ռուսաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում դրական երույթ է, պատնեշվելու հնարավորություն է տալիս բացասական երևույթներից, անկայունությունից»,- ասաց նա:
Ռ. Սաֆրաստյանը նաև ասաց, որ Հայաստանը չպետք է հրաժարվի իր ավանդական խնդիրներից, օրինակ՝ Հայկական հարց, Հայոց ցեղասպանության ճանաչում, փոխհատուցման ստացում:
«Եթե մենք կարողանանք այս հարցը ներկայացել ճիշտ, այն լեզվով, որն ընդունելի կլինի ժամանակակից աշխարում, իսկապես կարող ենք ծառայեցնել ազգային խնդիրների լուծման համար, ուժեղացնել անվտանգությունը, ինչը կարևորագույն նշանակություն ունի մեզ համար»,- ասաց թուրքագետը:
Նա նաև այն կարծիքն է, որ պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը, որը ձևավորվել է 1990-ականներին, հիմքում այն մոտեցումն է, որ հնարավոր է շուտ կարգավորել հակամարտությունը, եթե կողմերը գան ընդհանուր հայտարարի:
«Այն պայմաններում, ինչ այժմ կա, անհնար է հասնել կարգավորման, քանի որ կողմերից մեկն անընդհատ ճնշում է գործադրում, ուժ է կիրառում: Այս պայմաններում շարունակել բանակցություններն՝ անարդյունավետ են: Առաջին հերթին պետք է բացառել ուժի կիրառումը, որից հետո սկսել բանակցությունները»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան