Ուսումնասիրում ենք կուսակցությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական դրույթները. Կարինե Դանիելյան
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը այս օրերին ուշի ուշով ուսումնասիրում է քարոզարշավ իրականացնող քաղաքական բոլոր ուժերի նախընտրական ծրագրերի բնապահպանական խնդիրները վեր հանող դրույթներին։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նպատակը մեկն է՝ որոշել՝ որ կուսակցության առաջ քաշած լուծուներն են առավել առարկայական և արդյունավետ։
«Նոր ենք սկսել հետևել գործընթացին, առայժմ որևէ ուժի ծրագրային դրույթների մասին կոնկրետ ոչինչ ասել չենք կարող։ Մեր դիտարկումների մասին կխոսենք հավանաբար հաջորդ շաբաթ»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Կարինե Դանիելյանը բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ քաղաքական ուժերը սովորաբար ուշադրություն չեն դարձնում էկոլոգիական խնդիրներին և դրանք լուծելու հստակ առաջարկներ ու ծրագրեր չեն առաջարկում։
Նշենք նաև, որ բնապահպանը դեռ առժամանակ առաջ էր հայտնել՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերը հրապարակվելուց հետո իրենք հետամուտ են լինելու տեսնելու, թե դրանցում որքա՞ն հստակ են նախանշված շրջական միջավայրի պահպանությանն առնչվող մտահոգությունները, դրանք լուծելու համար ինչպիսի՞ ուղիներ են նախանշված և իրենց կարծիքն են հայտնելու բնակչությանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ շենքը չնչին չափով իսկ հարմարեցված չէ հաշմանդամների կարիքներին. պատգամավորության թեկնածու
- Բնապահպանները կհետևեն քաղաքական ուժերի ելույթներին ու իրենց խոսքը կասեն ընտրազանգվածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան