Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել. Աթբաշյան
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՔԱԳՎ նախկին պետ, ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երբեք չի դադարել կրել կոմկուսի գաղափարախոսությունը։
«Համարում եմ, որ նախկին սովետական միության կոմունիստական կուսակցությունից երբեք էլ դուրս չեմ եկել, կուսկացության գրքույկը մինչև հիմա էլ պահում եմ ինձ մոտ, շարունունակում եմ կրել կուսակցության գաղափարները»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է արդեն մեկ շաբաթ ընթացող նախընտրական քարոզարշավին՝ մեր զրուցակիցն ասաց, որ մասնակցել է մի քանի հանդիպումների և մարդկանց հարցերից զգում է, որ բոլորին հետաքրքրում է ավիացիայի ճակատագիրը։
«Մարդիկ դժգոհ են այն դրությունից, որը ստեղծվել է քաղավիացիայի ոլորտում։ Մենք պայքարում ենք, որ կարգավորենք քաղավիացիայի իրավաբանական դաշտը։ Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել։ Կարող եմ ասել, որ կուսակցությունում իմ բոլոր առաջարկներն ընդունում ու հասկանում են»։
Հարցին, թե այնուամենայնիվ ինչպես է գնահատում ՀԿԿ-ի՝ խորհրդարան անցնելու շանսերը՝ Աթբաշյանը պատասխանեց. «Շատ քիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
- Կոմկուսը նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանից. ՀԺ
- Կոմկուսը նշեց Մարտի 8-ը
- Պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ. Վ. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա