Նիդեռլանդները հրաժարվել են երկրի տարածք թողնել Թուրքիայի արտգործնախարարին
Այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է Ամստերդամի դեմ «լուրջ պատժամիջոցներ» կիրառել, Նիդեռլանդները հետ են կանչել վերջինիս ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը. գրում է «Լենտա.ռու»-ն։
Հոլանդական կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում կայացվել է թուրք պաշտոնյայի Ռոտերդամ այցի՝ հասարակական վտանգ ներկայացնելու պատճառով։ Իշխանության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Անկարայի սպառնալիքներից հետո անիմաստ է շփման եզրեր փնտրել։
Թուրք չինովնիկները նախատեսել են հանրահավաքների շարք անցկացնել եվրոպական այն երկրներում, որտեղ Թուրքիայի քաղաքացիներ են բնակվում։ Գերմանիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների իշխանություններն արգելել են իրենց երկրներում նմանօրինակ միջոցառումներ անցկացնել։
Հարակից հրապարակումներ`
- Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»
- Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին