ԿԸՀ-ն` Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռելու մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռելու վերաբերյալ:
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին է հանդիսանում իրավասու ընտրական հանձնաժողովը, թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին` խնդրելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին