Այդ անգրագետներին մի ուղարկեք պառլամենտ. Արամ Մանուկյան
«Խորհրդարանում 70 հոգի նստած մարդ կա, ովքեր ոչինչ չեն նշանակում, մարդ կա, 20 տարվա մեջ ոչ մի բառ չի խոսել ու այդ այդ մարդիկ 5 տարին մեկ գալիս են, ձեր ականջները լվանում են, գրպաններդ փորձում 10 հազար դրա մտցնել ու ասել, որ էլի իրենց ձայն տաք»,- Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պագամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց. «Մի անգամ եկեք կանգնեցնենք այս անարժանապատիվ ընթացքը, այդ անգրագետներին մի ուղարկեք պառլամենտ: Խայտառակություն է: Ոհմանի նման հավաքվում են ամիսը մեկ, ասում են՝ այս կոճակին կսեղմեք 15 անգամ, իրենքը չգիտեն, թե ինչ են քվեարկում: Պատգամավոր կար, որ պետք է խոսեր, կոճակը միացնելու տեղը չգիտեր: 5 տարի նստել է այնտեղ ու չգիտի, թե ինչպես միացնի միկրոֆոնը»:
Հավաքվածներից մեկն ասաց, որ այսօր մարդիկ գնում են Հայաստանից, քանի որ աշխատանք չունեն:
Դաշինքի պատգամավորության թեկածու Լևոն Զուաբյանը նշեց. «Պետք է երկրի զարգացման, կառավարման պլան ունենաս: Մենք եկել ենք ասելու, որ երկիրը զարգացնելու միակ տարբերակը խաղաղություն հաստատելն է»:
Հարակից հրապարակումներ`
- «Սերոբ, տարեք ձեր տարածք». խորհուրդ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին