Ընկերոջ հետ կատակելու փորձն ավարտվել է ողբերգությամբ
Չորեքշաբթի՝ մարտի 8-ին, «Բարսելոնի» ու ՊՍԺ-ի միջև կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը։ Երկու հանդիպման ընդհանուր արդյունքով մրցաշարի հաջորդ փուլ է անցել կատալոնյան թիմը։ Ֆրանսիական թիմը չի կարողացել պահպանել տնային խաղում ձեռք բերած 4 գնդակի առավելությունը։
«Լ՚Union»-ի տեղեկություններով՝ Գաբոնում ՊՍԺ-ի 18-ամյա երկրպագուն իր ընկերոջն սպանել է այն բանի համար, որ նա ընկերոջ հասցեին կատակել է «Բարսելոնի» հետ խաղի ժամանակ ու դրանից հետո։ Տղաները հանդիպմանը հետևել են բարում։
Գաբոնցին պնդում է, որ չի պատրաստվել սպանել ընկերոջը։